Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է, որ 2016թ.–ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության ծառայակից Յուրի Տեփանոսյանին ոստիկանները չեն սպանել։

Այսօր՝ դեկտեմբերի 20–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տեփանոսյանի հոր հայտարարություններին, Վալերի Օսիպյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երեւակայությունն է, չկա նման բան, իրականությանը չի համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, կարծում եմ՝ կհրապարակեր։ Իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ Եթե 30–ից ավելի փաստեր ունի, թող դրանցից մեկը հրապարակի»։


Հիշեցնենք, որ դատարանում լրագրողների հետ զրույցում Յուրի Տեփանոսյանի հայրը հայտարարել էր, որ իր որդուն ոստիկաններն են սպանել, ոչ թե «Սասնա ծռերը»։ Նա հայտնել էր, որ ունի ապացույցներ, որոնք կներկայացնի։

«Սերժը, Վովան ու Գուգոն իմ երեխու գլուխը կերան»,– ասել էր նա։