ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այն հանգամանքը, որ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը դոկտոր, պրոֆեսոր է, բավարար է նրա հմտությունները գնահատելու համար։ Այսօր՝ դեկտեմբերի 20–ին կառավարությունում լրագրողների հարցին, թե արդյոք Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամին բուհի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելով չեն քաղաքականացնում բուհը եւ չեն նմանվում ՀՀԿ–ին, Հարությունյանը պատասխանեց.

«Ես պարոն Հայրապետյանի հետ ծանոթացել եմ մեկ ամիս առաջ, պարոն Հայրապետյանը դոկտոր–պրոֆեսոր է, 31 տարեկան եւ այդ հանգամանքը միայն բավարար է պատշաճ կերպով գնահատելու նրա կարողությունները, գիտելիքները եւ հմտությունները»։


Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20–ին Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ: