Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահակաշվին ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի մասին ասել է. «Փաշինյանն իր միջոցներով ամեն ինչ արեց, իր միջոցներով շրջեց ողջ Հայաստանով և առանց կոպեկի պարտության մատնեց միլիարդներ ունեցող հակառակորդներին: Ավելին, երբ նա բանտում էր, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով ահա փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք… Իսկ նա գիտեք ինչ ասեց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: Հարցեր են ծագում՝ որտեղի՞ց այս մասին գիտի Սահակաշվիլին, 270 միլիոն դոլարն ո՞ւմ փողերն էին, ինչո՞ւ դեռ ազատության մեջ է Կարեն Կարապետյանը, և ե՞րբ է իջնելու բնական գազի սակագինը»: