«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու։

Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։

Մենք տեղեկացանք, որ այս պահի դրությամբ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը և երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։

Վերջինիս թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունում են՝ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ և ծանոթ է բուհի ու առհասարակ՝ առողջապահության ոլորտին։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: