Երեւանում դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում 22-ամյա Արեգ Թ.-ն իր վարած BMW մակնիշի 62 ZZ622 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարեւանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan Pathfinder մակնիշի 60 RR 808 համարանիշի եւ Nissan Tiida մակնիշի 35 ZO 012 համարանիշի ավտոմեքենաներին: BMW-ն ու Nissan Tiida-ն վերածվել են մետաղե ջարդոնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:


BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ոստիկանությունը պարզում է Nissan Pathfinder եւ Nissan Tiida ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: