Տավուշի մարզում ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 22-ին ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածներ Լ. Ե.-ը (1948 թ.) եւ Ս. Ս.-ը (1952 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել մեքենայից եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: