Հայկ Ա․ Մարտիրոսյանը ԵԿՄ նախկին Նախագահը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հետ կապված։

«Մեկուսարաններում, փաստորեն, մնում են միայն աղքատները: Բացի անարդար լինելուց` սա նաև հակասոցիալական է և` սոցիալական-խավային խտրականության դրսևորում: Քանի՞ ապտակ է դեռ գործադիրը ստանալու դատականից: Եվ ե՞րբ է այս օրինական ապօրինությունն ավարտվելու» :

Հիշեցնենք, որ երեկ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ դեռևս գործող պատգամավոր Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց 25 միլիոն դրամ գրավի դիմաց։