Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

 Սիրուշոն իր Instagram-ի story բաժնում նոր, արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված են նրա ծնողները։ Երգչուհին նշել է, որ լուսանկարը վերցրել է իր հոր՝ Հրաչյա Հարությունյանի էջից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ականջակալներն ականջին հատակին նստած ինչ-որ բան էր գրում։ Իսկ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․«Երբ անջատում ես «աղմուկը» ու լսում միայն մեկ ձայն՝ Ներքին Ձայնդ...»։