«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցությունը, թերևս, իր վերջին քեֆն է արել «Օջախ» ռեստորանում․ նշել են ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հերթական թոռան ծնունդը:

Տխո՞ւր էիք, թե՞ ուրախ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Մի հավաքույթում, որի թամադան Գալուստ Գրիգորիչն է, հնարավո՞ր է տխրել։ Նորմալ, մեր ավանդույթով, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս եկածներն էլ էին եկել, ասեցինք-խոսեցինք, խմեցինք ՀՀԿ-ի, Սերժ Ազատիչի կենացը, իհարկե՝ Վահրամի թոռան կենացից հետո։ Կյանքը շարունակվում է` դուք մեր փոխարեն մի տխրեք»:

Համագումարից խոսեցի՞ք։ «Չէ, դեռ շատ ժամանակ ունենք»: Գարնանը կլինի՞։ «Դեռ չենք որոշել, էնքան ջուր կհոսի մինչև գարուն»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: