Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 05:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվում է ավտոտեխսպասարկման կետ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտի վերամաշակման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:20-ին, մարվել՝ 06:55-ին:

Ամբողջությամբ այրվել է արտադրամասի տանիքը (մոտ 60 քմ), էլ.մալուխ (մոտ 3 մ), ներսում՝ փայտյա կառուցատարրեր (մոտ 10 քմ):