Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում դեռ մնացել է 33-րդ թաղամասի կառուցումը, որի հետ կապված կան խնդիրներ, որովհետեւ այն ընկերությունը, որին օտարվել էր եւ գերակա շահ էր ճանաչվել Ֆիրդուսի շուկային հարակից տարածքը, խաբել է բնակիչներին եւ այն փոխհատուցումը եւ շենքը, որ պիտի կառուցվեր բնակիչների համար, չի կատարում իր աշխատանքները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Կային նաեւ ընկերություններ Արեւմտյան Հայաստանի անուններով, որոնք պատասխանատու էին այս թաղամասի կառուցման համար, սակայն «Հետք»-ը գրեց, որ լրագրողները չեն կարողանում գտնել այդ կազմակերպությունների հետքը»,-ասաց նա, հարց ուղղելով քաղաքապետ հայկ Մարությանին, թե արդյոք տեղյակ , թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները:


Ի պատասխան Հայկ Մարությանը նշեց, որ սա վերաբերում է ոչ միայն այս թաղամասին, այլեւ շատ ու շատ այլ շինությունների, որոնք պետք է կառուցվեն. «Այս առումով մենք առաջարկներ ենք պատրաստում, որ ԱԺ-ում այս օրենսդրական փոփոխություններ լինեն եւ մենք լծակներ ունենանք ազդելու այդ ընկերությունների վրա, որոնք պատասխանատու են այս ամենի վրա: Մենք պետք է այս խնդիրները լուծենք, չի կարող Երեւանում, առավելեւս կենտրոնում լինեն փոսեր, կիսատ-պռատ շինություններ»: