Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին՝ ամենուրեք ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում