«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆրակցիան մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին և առաջարկելու է ԵԱՏՄ հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծել։

Նշենք, որ արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց գործունեության ոլորտների սահմանման վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ պետաիրավականից կրկին կառանձնացվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչպես անցյալում էր, և կրթության, գիտության հանձնաժողովին կմիանա սփյուռքի ոլորտը»։