Երեւանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթեւեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղեւորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Այս մասն նշված է Երեւանի քաղաքապետարանի Facebook-ի էջում:

«Սիրելի համաքաղաքացիներ,


Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ համացանցում այդ մասին հայտնված տեսանյութը բուռն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, քանի որ վարորդը կոպիտ խախտում էր թույլ տվել՝ ուղեւորներով լի հասարակական տրանսպորտը վարելով հանդիպակաց միակողմանի երթեւեկելի ճանապարհով։