Էլմար Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը եւ նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Նա, մասնավորապես, գրել է.


«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ», - ասել էր Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը եւ նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որեւէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, եւ այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»: