Փոքր ֆինանսովորումը չի խանգարում մեզ տպավորիչ արդյունքներ ցույց տալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ աստղադիտարանին կից գործող աստղագիտության դպրոցը աշխարհի թոփ 3 ամառային դպրոցների ցանկում է ներառված, բայց այդ, Հայաստանը կայուն կերպով այդ ոլորտի գիտական ձեռքբերումների վարկանիշում թոփ 40–ի մեջ է մտնում. «Այսօր հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները զարգանում են տիեզերքի շնորհիվ։ Ադրբեջանն արդեն 3 արբանյակ ունի։ Չնայած նրանք դիտարկումների համար մեծ հնարավորություններ չունեն, բայց մենք այդ առումով հետ ենք մնում»:


Արեգ Միքայելյանը բողոքեց, որ այդ ոլորտին հատկացվող ուշադրությունը սահմանափակվում է միայն պաշտոնատար անձանց այցերով։