ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սեւանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Սաստիկ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար Դիլիջանի ոլորաններում երթեւեկությունը թույլատրվում է որոշակի սահմանափակումներով:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: