Դդեկտեմբերի 28-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում մահացել է վրաերթի ենթարկված Վանաձորի բնակիչ 13-ամյա Սևակ Մարտիրոսյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին 23-ամյա Հրաչյա Խ.-ի կողմից վարած Nissan Teana մակնիշի 01 VQ 020 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 հասցեի դիմաց վրաերթի ենթարկվելու հետևանքով։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում էր Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի 8-րդ դասարանում, իսկ ավտոմեքենան էլ վարորդ Հրաչյա Խ.-ն վերցրել էր վարձույթի սրահից։