ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ նախագահին ու վարչապետին կոչ է արել ներում շնորհել ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանին, որն այսօր ծանր ինֆարկտով դատապարտյալների հիվանդանոց է տեղափոխվել։ Զոհրաբյանը գրել է․

««Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանը ծանր ինֆարկտով տեղափոխվել է Էրեբունի կլինիկա։ Ես հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչու ժամանակին «իրավիճակի փոփոխություն» ձեւակերպմամբ նույն գործով որոշ գործիչներ ազատ արձակվեցին, իսկ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին՝ ոչ։ Ես ընդամենը խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։
Քանի դեռ ուշ չէ։ Եւ քանի դեռ այդ քայլը անելու ժամանակ ունեք»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։