Հունվարի 5-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գնացքի գծերի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին "Opel Astra G" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Մ.-ն (ծնված 1967 թ.), տեղում մահացել է: Չորս ուղևորները տեղափոխվել են Սպիտակի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: