Երգահան, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով «Սանիթեքի» դատարկ աղբամանները:

«Բարի լույս»,- գրել է նա՝ հրապարակելով դատարկ աղբանմանների լուսանկար։
Այս կերպ նա պատասխանել է Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Երգչուհին Արթուր Իսպիրյանին դիմելով գրել էր․ «Քեզ Սթիվիի տե՞ղն ես գրել, գիտե՞ս, որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու աղբառատ չի եղել»: