Նախորդ տարին հայկական բռնցքամարտի համար մեղմ ասած անբարեհաջող տարի էր, պատճառի մասին խոսելն ավելորդ է, քանի որ բազմիցս է արծարծվել այդ թեման: Բազմաթիվ խախտումների շնորհիվ ֆեդերացիայի նախագահի աթոռը զավթած Արթուր Գևորգյանը, չնայած բռնցքամարտի աշխարհի անվանիների բողոքների, չէր ցանկանում ընդունել պարզ ճշմարտությունը, որ իր՝ ՀԲՖ նախագահի պաշտոնում հայտնվելը, լեգիտիմ չէ: Արդյունքում խնդիրն այն աստիճան խորացավ, որ անգամ միջամտեց ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը:

Այս պարագայում ևս, Արթուր Գևորգյանը ժողովրդական լեզվով ասած չէր ցանկանում «կողքի ընկնել» և շարունակաբար կոկորդ պատռելով հայտարարություններ էր տարածում, թե այս ամենը իր անձի դեմ ուղղված հակագործողություններ են: Իրականում սպորտի և կոնկրետ այս դեպքում բռնցքամարտի ապագայով մտահոգ անձանց և կառույցների գործողություններն ամբողջությամբ տրամաբանության սահմաններում էին և արտահայտում էին իրավիճակի օբյեկտիվ պատկերը: Հնարավոր չէր հետագա զարգացում և առաջխաղացում ապահովել բռնցքամարտում, եթե ֆեդերացիայի նախագահը անձնական ամբիցիաներով է առաջնորդվում, ստորադասելով իր շահերին համընդհանուրի շահը:


Խախտումների վերաբերյալ արձանագրություններն ու հայտարարությունները շատ էին, ամեն ինչ հասավ նրան, որ հայաստանյան կառուցները դիմեցին ԱԻԲԱ-ին /բռնցքամարտի միջազգային ֆեսերացիա/, որպեսզի համապատասխան փորձաքննություն անցկացվի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ և տրվի եզրակացություն: Նախքան եզրակացությունը կլիներ, ՀԲՖ «ընտրված» նախագահ Արթուր Գևորգյանը, առիթը բաց չէր թողնում հայտարարարելու, թե ամեն ինչ կարգին է անցել և որ խախտումներ չեն եղել, ինչի հիման վրա էլ հայտարարում էր, թե նոր ընտրություններ անցկացնելու համար բավարար հիմքեր չկան: Այսօր էլ սակայն, իրեն հոգեհարազատ դարձած սպորտային լրատվականներից մեկին տրված հարցազրույցում, կրկին անգամ անդրադարձել էր բռնցքամարտում տիրող մթնոլորտին ու հակամարտությանը և կրկին անգամ չընդունելով իր սխալը, այս անգամ էլ հայտարարել է, թե ներքին օրենսդրությամբ պետք է հարցը լուծվի, այն դեպքում, երբ նախկինում իր նախագահ լինելու հանգամանքը ամեն կերպ փորձում էր լեգիտիմացնել ԱԻԲԱ-ի կողմից իրեն ուղղված շնորհավորանքով: Այս ամենն էլ ունի իր բացատրությունը.

Նախքան տոները, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայտարարություն էր տարածել, որին կից հրապարակվել էր ԱԻԲԱ-ի կողմից նամակ, որտեղ նշվում էր, որ ՀԲՖ նախագահի ընտրությունները անցկացվել են խախտումներով և որ կարիք կա, դրանք ԱԻԲԱ-ի նորմերին ու կանոնակարգին համաձայն կրկին անգամ անցկացնել, հակառակ պարագայում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի ճանաչվելու ԱԻԲԱ-ի կողմից: Արթուր Գևորգյանն էլ, արդեն իսկ տեսնելով, որ փաստացի, անգամ միջազգային կառույցն է արձանագրել իր մախինացիան, հիմա էլ փորձում է ներքին օրենսդրության վրա հղում անելով, կառչած մնալ աթոռից: Կարծում ենք, արդեն իսկ ամեն ինչ պարզ է և բնականաբար Արթուրի ՀԲՖ նախագահի պաշտոնում մնալն արդեն իսկ կասկածից դուրս է և որքան էլ նա փորձի կախվել փրփուրներից, միևնույնն է նոր ընտրություններն անխուսափելի են: Սրա մասին էինք ժամանակին խոսում, երբ Արթուրին հորդորում էինք ժամանակավրեպ հայտարարություններ չանել և սպասել փորձաքննության արդյունքներին, իսկ հիմա, երբ արդեն ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, Արթուրը հայտնվել է խեղկատակի կարգավիճակում ու ավելի է ծանրացնում իրավիճակը, շարունակելով հակասական հայտարարությունների շարքը:
Դե ինչ կարծում ենք բռնցքամարտի ապագան այսքանով պարզեցվեց և այն զարգացման նոր շրջափուլ է մտնելու և Հայաստնը բռնցքամարտի աշխարհում դեռ շատ ասելիք կունենա ի հեճուկս Արթուր Գևորգյանի, ում ճիրաններում հայկական բռնցքամարտը դադապարտված էր հետընթացի և կործանման:
Արդեն վստահաբար կարելի է ասել, որ մոտ ապագայում ականատես կլինենք ՀԲՖ նախագահի նոր ընտրություններին, որտեղ իրավմամբ, պահպանելով ԱԻԲԱ-ի կողմից սահմանված բոլոր նորմերն ու կանոնները, կընտրվի նոր՝ բարեխիղճ և բռնցքամարտի ապագայով մտահոգ նախագահ, ինչի համար էլ այսքան ժամանակ պայքարում էին բռնցքամարտի աշխարհի անվանիները:

Հ.Գ. Ընդհանուր առմամբ Գևորգյան Արթուրի դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է մեկնաբանել, քանզի բոլորն էլ գիտեն, թե տարիներ շարունակ նա ում միջոցով և ինչպես է մնացել ՀԲՖ նախագահի պաշտոնում և երբ հիմա, նրա աներ Գասպարյան Վովան այլևս չի կարող «անձեռնամխելիություն տալ» Արթուրին, ակնհայտ երևում է նրա իրական դեմքը՝ բռնցքամարտի համար ոչ մի նշանակալի բան չարած, բռնցքամարտի ֆեդերացիան սեփական բիզնես շահերին ծառայեցրած, ֆեդերացիան թալանած և 10 տարուց ավելի բռնցքամարտը ճահճում և կեղծիքի մեջ թաղած մարդ, ով սեփական ես անգամ չունի: Ինչպես վստահել բռնցքամարտը նմանին, երբ անգամ ԱԻԲԱ-ն է դրան դեմ:

https://www.facebook.com/photo.php?fbid=404157346992950&set=a.148598829215471&type=3&theater