Այստեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ։ Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին, ինչի մեջ հայեր են կասկածվում։

Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն է հայտնեց զոհվածի հարազատներին:

«Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»,- ասաց նա և նշեց, որ տարբեր վարկածներ և լուրեր են դրվում շրջանառության մեջ՝ լրագրողներին կոչ անելով ստուգել դրանք: