Երեքշաբթի օրը Թուրքիան փակել է նավերի անցման համար Բոսֆորի նեղուցը՝ ձյան եւ ցածր տեսանելիության պատճառով, հաղորդում է Bloomberg-ը`վկայակոչելով GAC Shipping Turkey նավահանգստային օպերատորին:

Թուրքական իշխանությունները դեռեւս չեն կարողանում կանխատեսել նեղուցով նավերի շարժի վերսկսման ժամկետները:


Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները սեւծովյան նավահանգիստներից ռուսական նավթի եւ հացահատիկի արտահանման հիմնական տարանցիկ կետերն են: Ամեն տարի նրանց միջոցով տեղափոխվում են 120 մլն տոննա նավթ եւ նավթամթերք: Նեղուցների փակումը կհանգեցնի՝ Ռուսաստանից, Ղազախստանից եւ Ադրբեջանից նավթի մատակարարման ընդհատումների, հաղորդում է «Интерфакс»–ը։