Առողջության մասին հոգ տանելու համար հարկավոր է ամեն տարի բժշկական հետազոտություն անցնել։ Միևնույն ժամանակ օրգանիզմի վիճակին պետք է հետևել նաև ստուգումների միջև ընկած ժամանակահատվածում։ Դրա համար գոյություն ունեն ինքնուրույն թեստեր, որոնք կարող են օգտակար լինել լուրջ հիվանդությունների առաջին նշանների բացահայտման գործում։

Թոքերի և սրտի հիվանդություններ

Ցուցամատաները միացրեք իրար, աjնպես որ ստացվի շրջված J և եղունգները սեխմեք իրար։ Տեսնու՞մ եք նրանց միջև առաջացած փոքրիկ փոսը։ Հիանալի է, ամենայն հավանականությամբ ձեր սրտի և մկանների հետ ամեն ինչ լավ է։

Ինսուլտ և դեմենցիա (մարազմ)

 

Այս թեստի համար ձեզ հարկավոր է վայրկյանաչափ։ Մեկ ոտքը բարձրացրեք այնպես, որ ազդրը զուգահեռ լինի հատակին և ժամանակ պահեք։ Կարողացա՞ք մնալ 20 վայրկյան և ավելի։ Հիանալի է՝ ինսուլտը և վաղ դեմենցիան ձեզ չեն սպառնում։ Եվ հակառակը. մեկ ոտքի վրա կանգնելու դժվարությունը վկայում է գլխուղեղի մկանների հավանական վնասվածքի մասին։

Անեմիա

Կանգնելով հայելու առջև՝ ձգեք ձեր ներքևի կոպը։ Նորմալ վիճակում նրա գույնը մուգ վարդագույն է։ Սակայն անեմիայի ժամանակ նրա գույնը փոխվում է բաց վարդագույնի և անգամ դեղին գույնի։ Անեմիան առաջանում է հեմոգլոբինի անբավարարվածության պատճառով։ Մկանները և մաշկը քիչ քանակությամբ թթվածին են ստանում, ինչի պատճառով էլ 100%-ով չեն կարողանում աշխատել։ Եթե ձեզ մոտ սփրթնածություն կամ թուլություն եք նկատում ավելի լավ է բժշկական հետազոտություն անցնեք՝ արյան երկաթի քանակը որոշելու համար։