«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Ըստ մեր աղբյուրի՝ Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից և հակադրվում իշխանություններին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: