Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 8-ին, ժամը 20:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 27-րդ կմ-ին «Mercedes GL550» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: