Միայնակությունը և սոցիումից ժամանակավոր հանգիստը միմյանցից տարբեր երևույթներ են։ Եթե դուք չեք ցանկանում շփվել մարդկանց հետ, շատ ժամանակ եք անցկացնում տանը, ոչ մի տեղ չեք գնում կամ էլ շփման ցանկություն չունեք, ապա այս նյութը ձեզ համար է։

Ինքնատիրապետման կորուստ

Միայնակությունը միշտ ուղեկցվում է տրամադրության կտրուկ անկումով, ագրեսիայով և էմոցիոնալ անկայունության այլ դրսևորումներով։

Մտքեր մահվան մասին

Ինքնասպանության մտքեր ամենաշատը առաջանում են միայնակ մարդկանց մոտ։ Իհարկե կան շատ դեպքեր, երբ նմանատիպ իրավիճակում են հայտնվել հայտնի մարդիկ։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատը ինքնասպանության են դիմում միայնակ մարդիկ։

Դեպրեսիա

Դեպրեսիայի միակ պատճառը միայնակությունը չէ, սակայն այն դեպրեսիայի հարուցիչ է համարվում։ Անգամ այն ժամանակ, երբ մարդը գիտակցաբար խուսափում է հասարակություից՝ միևնույնն է նա իրեն լքված և անպետք է զգում։ Արդյունքում ձեևավորվում է բարդ դեպրեսիա։

Ալկոհոլիզմ

Միայնությունը միշտ հանգեցնում է խրոնիկական ալկոհոլիզմի։ Ալկոհոլը աստիճանաբար խախտում է նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի աշխատանքը։ Այս կախվածությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։