Արդեն տևական ժամանակ Երևան-Սևան մայրուղու վրա վեր խոյացող գովազդային վահանակը հարուցում է մարդկանց տարակուսանքը: «Բաքու 626կմ» գրությամբ ցուցանակի լուսանկարները տարածվում են նաև համացանցում: Օգտատերերը դժգոհում են, թե ինչո՞ւ պետք է հակառակորդ պետության մայրաքաղաքը մատնանշող ցուցանակը տեսնեն ամեն անգամ, երբ անցնում են այդ ճանապարհով: