Արմավիրի մարզում, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Մնացականյանը իր վարած Kavasaki մակնիշի CC 555 համարանիշի մոտոցիկլով Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 73 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին,այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ա. Մնացականյանը մոտոցիկլով կողաշրջվել է եւ տեղում մահացել։


Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։