ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ հերթական, սպորտային միջոցառումը․ ցմահ ազատազրկման դատապարտվածները պայքարեցին ծանրաքարի հրման մրցաձևում։

Թեժ, անզիջում մրցապայքարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Թ․Միրզոյանը՝ կատարելով 68 հրում, 38 հրումով երկրորդ հորիզոնականում Ա․Տեր-Սահակյանն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Դ․Մինասյանը 34 հրումով։

Մրցանակակիրները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արժանացան պատվոգրերի։

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2018թ․ մայիսից դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացված դասընթացների մասնակիցները ստացան վկայականներ։ Ուսումնառության շրջանակներում ազատազրկված անձինք մասնակցել են «Առողջ ապրելակերպ», «Դեկորատիվ կիրառական արվեստ/վիտրաժ/», «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ» և «Հիմնական գրագիտություն/մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն/» դասընթացներին։