Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Դատավորն ինքնաբացարկ է հայտնել, հիմնավորումները հայտնի չեն, այսօր` օրվա ավարտին, որոշումն ըստ դատարանի կհանձնեն, որից հետո կկարողանանք գնահատական տալ: Իմ կարծիքով արդարադատությունից խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, չկար և բոլոր հանգամանքները հայտնի էին դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ»:

Օրբելյանն ասաց՝ իրենց նպատակն է, որպեսզի միջնորդությունը քննվի, իսկ Ռ. Քոչարյանն այսօրվա նիստին ևս չէր ներկայացել: