Գոյություն ունեն խոչընդոտներ, որոնք կարող են պետականության համար վտանգավոր լինել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության: Այսօր՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ կատարել, որոնց անհրաժեշտության մասին իրենց թիմը մշտապես ասել է: «Սահմանադրության մեջ պետք է հստակ ամրագրվեն այս կամ այն մարմնի լիազորությունները եւ կախված չլինեն այս կամ այն քաղաքական իրավիճակից»,- պարզաբանեց Միրզոյանը:


Ի պատասխան հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակի փոփոխման հավանականությունը, եւ արդյոք դրանք կենթարկվե՞ն վարչապետին, Արարատ Միրզոյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ԱԱԾ-նպետք է մնա վարչապետի անմիջական ենթակայության տակ: Ինչ վերաբերում է Ոստիկանության կարգավիճակին, ապա այս հարցում պետք է քննարկումներ անցկացվեն: Խնդիրը Ազգային ժողովին այս մարմինների հաշվետվողականության մեջ է»: