«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ «Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։

Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։ Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը»,- հայտնում է Անի Սամսոնյանը։