Դեռ Ազգային ժողովն իր պաշտոնական լիազորությունները չի ստանձնել, բայց հակակոռուպցիոն ոլորտում որոշակի մտքեր ու ծրագրեր կան: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի նախկին օգնական, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Մկրտչյանը:

Նրա խոսքով, ոչ պաշտոնական մակարդակով արդեն սկսել են աշխատել որոշ օրենսդրական բացեր փակելու ուղղությամբ:


«Որպես վարչապետի օգնական իմ աշխատանքի ուղղությունը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Նաեւ հաշվի առնելով միջազգային փորձը պետք է փորձենք նաեւ օրենսդրության մեջ այդ բացերը շտկել»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ օրենսդրական աշխատանքի փորձի բացակայությունը բաց չի համարում. «Ես վարչապետի օգնական չեմ եղել, բայց 7 ամսում ցույց տվեցի, թե ինչի եմ ընդունակ աշխատանքային ոլորտում: Բնականաբար, ինքս չեմ գնահատի իմ կատարած աշխատանքը, կոռեկտ չեմ համարում, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ կստացվի»,-ասաց պատգամավորը:

Արեն Մկրտչայնը չհամաձայնեց, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ընտրվել են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ. «Ես այդ հարցադրման հետ համաձայն չեմ, եւ ես ընկալումներ չեմ նկատել, որ ողջ հասարակությունը կարծում է, որ թիմն ԱԺ-ում է, որովհետեւ ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է: Բնականաբար, վարչապետը բարձր վարկանիշ ունի, եւ դա եւս իր դերն է խաղացել: Ես իմ մասով կարող եմ ասել, որ Լոռու մարզում եւ մասնավորապես Ալավերդի քաղաքում ձայների բավականին մեծ առավելությամբ գործուղվել եմ ԱԺ: Բնականաբար, քարոզարշավն ու անցած ճանապարհը մեծ դեր են խաղացել»:

Հարցին, թե ինչ հույսեր են կապել ընտրողներն իր հետ, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Խնդիրները շատ են, սպասելիքները շատ մեծ են: Լոռու մարզում սպասելիքները հիմնականում կապված են աշխատատեղերի ստեղծման հետ: Մարդիկ ցանկանում են իրենց բնականոն աշխատանքային գործունեություն ծավալել, չարտագաղթել: Դրա համար մի քանի որոշիչ գործոններ կան, որոնց շուրջ պետք է աշխատել: Աշխատատեղերի ստեղծումը մուլտիպլիկատիվ էֆեկտով նաեւ աղքատության, գործազրկության, արտագաղթի կրճատման է բերում»: