Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 60-ամյա Երվանդ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VR 408 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում վրաերթի է ենթարկել 19-ամյա Աննա Լ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։


Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Mercedes-ի վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժին։