«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին յուրացման եւ ապօրինի զենքժ–զինամթերք պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրգորյանին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին ոստիկանները չթույլատրեցին ճանապարհ փակել, նրանք ավտոերթ կիրականացնեն։

«Դուք խոչընդոտում եք մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, ուստի խնդրում եմ, ձեր երթը արեք։ Մարդիկ օդանավակայան են գնում, մի խանգարեք մյուս քաղաքացիներին, եթե կազմակերպված երթ եք անում, ոչ մի խնդիր չկա, ոստիկանները կպահպանեն կարգ ու կանոնը։»,– ակցիայի մասնակիցներին դիմելով ասաց Էջմիածնի ոստիկանապետ Խմելյանը՝ նշելով, որ ոչ մի իրազեկում տեղական ինքնակառավարման մարմիններին չկա նրանց ակցիայի հետ կապված ։


Այս պահին ակցիայի մասնակիցներն անտոերթ են իրականացնում։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։