Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր պատմության էջերը, որ նայում ես, լացդ գալիս է: Իշխանները գնացին հռոմեացու մոտ` խնդրելու, պարսիկի մոտ` բողոքելու, բյուզանդացու մոտ` արդարություն փնտրելու:

Օտարը խոստացավ լուծել մեր վեճը, մեր փնտրտուքը, փոխարենը մի պատառ պոկեց հայրենիքից, մի թագավոր սպանեց դավադրաբար, մի թագավոր բանտարկեց, մի կտակած մայրաքաղաքի տեր դարձավ, մի քանի նախարարական տներ գաղթեցրին, մեր հաշվին հողեր կիսեցին, իրար հետ կռվեցին իրենց շահերի համար մենք ջարդվեցինք:

Ու հիմա, ի՞նչ տարբերություն Քոչարյանի ու էդ պատմություն դարձած երկրակործանների միջև, որ օտարին ապավինելով երկիրը քամուն են տվել, որ ծովից մի բուռ ենք մնացել: Դավաճանը հո պոզով պոչով չէ՞, դավաճանը սա է, սա էլ կմնա պատմության մեջ (եթե մնա) Ռոբերտ ազգադավ:

Էս հրեշի թթվածինը պիտի փակվի, քանի իսկապես ,էլի օտարին չի հասցրել Հայաստան վերջին կտորն էլ, որպես հավատարմության գրավական հանձնի: Ռոբերտ, ես քու տիրու պապը` քո ցարի հետ…»: