Նորընտիր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ ռեալ է գնահատում իրենց խմբակցությունից փոխխոսնակ ունենալու շանսերը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։


Հարցին՝ կփոխվի՞ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ինձ պատգամավորներն են հետաքրքրում, նրանք են ընտրելու»։

Նրա խոսքով՝ առանձին լոբբինգ չեն արել, որ իրենց թեկնածուն ընտրվի այդ պաշտոնում, միայն հրապարակային է եղել այդ լոբբինգը։

Մարուքյանը նշեց՝ պետք է ազատ քվեարկություն լինի, ապա հավելեց՝ իր ելույթում էլ կանդրադառնա այդ հարցին։