«Մեր պլաններում ոչինչ չի փոխվել: Մենք այսօր ժամը 11-ին ավտոերթ ենք անելու Էջմիածին քաղաքում: Ինչպես որ արդեն որոշել ենք՝ 13:00-13:30 լինելու ենք դատարանի մոտ: Ոչ ոք չմտածի, թե ձյունը խանգարելու է: Մենք պետք է հասնենք մեր բաղձալի արդյունքին՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը: Վստահ եմ, որ հաղթելու ենք»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը՝ նշելով, որ նաև պայքարելու են, որպեսզի դատական համակարգը վերջնական մաքրվի:

Մանրամասները՝ տեսանյութում: