ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել են Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ ներկայացնելով նրա կենսագրությունը:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: ԱԺ նախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: