Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 04:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ին ծառն ընկել է եւ ճանապարհը երկկողմանի փակել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները մասնատել եւ հեռացրել են ծառը ճանապարհի երթեւեկելի հատվածից: