«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:

Մովսիսյանը հայտարարում էր, որ Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի եւ այդ վարկերը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան եւ հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին:

Հնարավոր է, որ նա ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար»: