Ես ուրախ կլինեի, որ պատգամավորը հնարավորություն ունենար իր կարծիքն արտահեյտել իր ընտրության միջոցով: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ ընդդիմադիր թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը:

«Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, Ձեզ ընտրել է մեր երկրի 70 տոկոս բնակչությունից ավելին, եւ այդ մեկ օրը Ձեզ տրվել է հնարավորություն ներկայացնել քաղաքացիների ձայնն Ազգային ժողովում, իսկ քաղաքացիների 8 տոկոսն ընտրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ դուք չգիտեք, թե մնացած 14 տոկոսն ում կընտրեր երկու ընդդիմադիր թեկնածուների միջեւ:


Հետեւաբար Ձեր ընտրությունը կայացնել Ձեզ տրված քաղաքացիների համար, եւ ոչ թե այն մարդկանց համար, որոնք ակնհայտ է, թե ում են տվել իրենց ընտրությունը։

Ձեր ընտրությունը փաթեթավորեք, որպես Ձեր կատարած ընտրություն, որին անկախ արդյունքներից վերաբերվելու եմ ամենայն հարգանքով, եւ ոչ մի րոպե չկասկածեք, ընտրության արդյունքներից հետո շնորհավորելու եմ ընտրված թեկնածուին»,- հայտարարեց Թանդիլյանը:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: