ԵՏՄ-ն կամաց-կամաց ձեռք է բերում նոր մարմիններ, այդ թվում վերազգային մարմիններ, մի քանի ձեւաչափ կա ԵՏՄ գործունեության, որն ուզենք, թե չուզենք անդրադառնալու է Ազգային ժողովի գործունեության վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացրեց դրա վերաբերյալ որոշման նախագիծը:

Անդրադառնալով նոր ստեղծվող Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին նա նշեց, որ կա նաեւ խորհրդարանական վերահսկողության ոլորտ եւ ճիշտ կլինի, որ ԵՏՄ շրջանակներում մեր պարտավորությունների կատարման հետ կապված ճիշտ կլինի, որ զբաղվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:


«Ես իհարկե, չեմ բացառում, որ այս հանձնաժողովը կզբաղվի նաեւ տարածաշրջանային այլ ինտեգրացիոն հարցերով»,-ասաց նա՝ հավելելով, որ այն բոլոր փաստաթղթերը, օրենսդրական ակտերը, որոնք ընդունվելու են ի կատարումն ՀՀ ստանձնած պարտավորություններ որպես ԵՏՄ անդամի, պետք է ներկայացվեն հենց այս հանձնաժողով: