Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:  

Որոշ ժամանակ առաջ, խոսակցությունների առիթ էր դարձել Պուտինի՝ Փաշինյանին՝ ընտրություններում մեծամասնական հաղթանակ տանելու կապակցությամբ, չշնորհավորելու փաստը:


Պուտինի վարած քաղաքականության հետքերով, Yelaket.am\ Ելակետ լրատվական-ը, կապ հաստատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով նշեց.

-Մենք պառլամենտական երկիր ենք և շնորհավորանքները պետք է լինեին Աժ 7-րդ գումարման առաջին նիստից հետո, որը և եղավ, իսկ մինչ այդ նորմալ է, որ ՌԴ նախագահը կամ այլ նախագահ չէր շնորհավորել: Սա ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, քաղաքական ենթատեքստ ուներ Պուտինի՝ Քոչարյանին՝ ծննդյան և Ամանորի կապակցությամբ շնորհավորելը: Այս քայլով պաշտոնական Մոսկվան պատասխանի է սպասում ներկա իշխանությունից, որը մինչ այժմ չկա: