7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Լենա Նազարյանն (124 կողմ, 3 դեմ) ու Ալեն Սիմոնյանը (109 կողմ, 20 դեմ)՝ «Իմ քայլը» խմբակցությունից և Վահե Էնֆիաջյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

ԱԺ նախագահի ընդիմադիր տեղակալի պաշտոնում առաջադրվել էին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու՝ Մանե Թանդիլյանը։ Վահե Էնֆիաջյանին քվեարկեց 108 պատգամավոր, Մանե Թանդիլյանի օգտին՝ 19 պատգամավոր:

Նման քվեարկություն ունենալու արդյուքները պարզաբանելու համար Yelaket.am\Ելակետ լրատվական-ը կապ հաստատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով շեշտեց՝

-Կա մեծամասնություն ԱԺ-ում՝ «Իմ քայլը» դաշինքը, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ 10 օր առաջ հայտնել էր իր կարծիքը, ըստ որի ԱԺ նախագահի ընդիմադիր տեղակալի պաշտոնում լինելու է ԱԺ-ում 2-րդ տեղ գրանցած կուսակցության կողմից առաջադրված պատգամավորը և զարմանալի չպետք է լիներ այդ ընտրությունը:

Երեկվա քննարկումները անիմաստ եմ համարում, պարզ գործընթացները դարձրել էին Կիկոսի մահը: