Հարգելի հրազդանցիներ,
Այսօր ‹‹ armcomedy.com ›› հումորային կայքում
«Հրազդանում կարգելվի կիսաշրջազգեստ հագնել»
վերնագրով նյութ է հրապարակվել, որում ասվում է թե իբր համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հետ հարցազրույց է եղել և դրանք նրա խոսքերն են:

Ժողովուրդ ջան պաշտոնապես հայտարարում եմ նման հարցազրույց և նման որոշում բնականաբար չէր կարող լինել, դա ընդամենը չար կատակ է և իրականությանը չի համապատասխանում:

Գրել է Մայիս Պողոսյանն իր ՖԲ էջում։