Հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում եւ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Լոռու մարզում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։