«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում:


Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցը իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով:


Չնայած դրան, Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը:

Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից եւ հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով»: